Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Ժամանակն է ճշմարտությունն ասելու։ Ժամանակն է, որ բոլորս՝ընկերներս, նախագահ Բայդենը, Լոս Անջելեսի և Միացյալ Նահանգների, ինչպես նաև ամբողջ աշխարհի առաջնորդները, միանշանակ հայտարարենք, որ մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է Էրիկ Գարսեթին։
Նշենք նաև, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով կոմիտեն ստորագրահավաք է սկսել, որով կոչ է անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին միանալ Կոնգրեսին ապրիլի 24-ի հայտարարությանը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։