Դոնբասի եռակողմ կոնտակտային խմբի Ուկրաինայի պատվիրակության խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը «Ուկրաինա 24»-ի եթերում ասել է, որ Դոնբասում իրավիճակի վերաբերյալ Ֆրանսիայի և Գերմանիայի հետ բանակցությունները կարող են տեղի ունենալ մեկ շաբաթվա ընթացքում. հաղորդում է russian.rt.com-ը:
«Կլինի Н-3, այսինքն ՝ Ֆրանսիան, Գերմանիան և Ուկրաինան: Մոտ ապագայում, մեկ շաբաթվա հարց է », – ասել է Արեստովիչը:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ուկրաինայի իր գործընկերների հետ բանակցություններից հետո ասել էր, որ Ֆրանսիան և Գերմանիան անհրաժեշտ են համարում շարունակել բանակցությունները Նորմանդիայի ձևաչափով` Մինսկի համաձայնագրերի բոլոր պայմանները կատարելու համար: