ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել Factor TV-ին, որտեղ խոսել է երեկ գաղտնազերծված փաստաթղթերի մասին, որոնք գալիս են հաստատելու վարչապետի խոսքը, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկ չի արել։
Գևորգյանը նշել է, որ արձանագրությունները հրապարակել են ո՛չ նրա համար, որ Օնիկ Գասպարյանը սկսել է իրենց քննադատել կամ հրաժարական պահանջել․ Օնիկ Գասպարյանն առաջին քայլը կատարել է փետրվարի 25-ին, դրա նախերգանքը եղել է նոյեմբերի 17-ին։
«Այսինքն՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունը փետրվարի 25-ի՝ Օնիկ Գասպարյանի և մնացած գեներալների նախերգանքն էր, և մենք այդ ժամանակ չենք պատասխանել։ Բոլոր խնդիրները լուծվել են, այսպես ասած՝ ռազմական հեղաշրջումը կասեցվել է, և գիտեք, որ այս պահին ռազմական հեղաշրջման արդյունքները վիճարկվում են Վարչական դատարանում»,- ասել է Գրիգորյանը։
Նոյեմբերի 17-ի հայտարարությունը, որ արել է Օնիկ Գասպարյանը, ԱԽՔ-ի խոսքով, ամբողջովին իրականությունից կտրված է, քանի որ անցյալում տարբեր բաներ է խոսել։ Գրիգորյանը նշել է, թե իր մոտ տպավորություն կար, որ Գասպարյանը փորձում է անցյալը խմբագրել, որովհետև այդ հայտարարությունում արված մտքերի գրեթե մեծամասնությունը հակասում է իրականությանը։