Մոտակա ամիսներին Ռուսաստանից մոտ 60 000 Հայաստանի քաղաքացիներ են վերադարձվելու։ Գաղթելու ծրագրեր ունեցողների պլաններն էլ են տապալվում, այսինքն նրանց ապագայի հեռանկարները դառնում են առոչինչ։ Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Ընտրություններին ընդառաջ հեղափոխական ամբոխ է ձևավորվում ու եթե նրանց գումարենք «տեղացի» մոտ 40 000 հազար մարդ, որոնք պատրաստ են ոչ թե ընտրությունների, այլ ընտրական եղանակներով քաղաքական փոփոխությունների հասնել, ապա նախընտրական ու հետընտրական գործընթացները ոչ թե հեռուստատեսային ստուդիաներում ու դատարաններում են ընթանալու, այլ փողոցում, ու դժվար թե դրանք խաղաղ ցույցերի տեսքով ընթանան։ Ավելի կոնկրետ ձևակերպեմ, եթե անգամ ընտրություններ լինեն, իշխանության հարցն ընտրություններով չի որոշվելու»,-նշել է քաղաքագետը:
Հիշեցնեն, որ ՌԴ ՆԳՆ-ն ԱՊՀ մի շարք երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, պահանջել է մինչև հունիսի 15-ը վերադարձնել անօրինական ներգաղթյալներին: Հայաստանից այդ կարգավիճակով ՌԴ-ում 61 հազար ներգաղթյալ կա: