Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը գրել է, որ լուսացնում եմ Կապան-Երևան ճանապարհին…
«Մ. Զաքարյանի տանն ասացին գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին, որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց՝ գնում ենք Երևան, ընդ որում՝ Երևան բերելու տեղեկատվությունը սեփական միջոցներով ենք հայթհայթել։
Հ.Գ. Հիշեցնեմ, որ պաշտպանյալիս «հրավիրել են» ոստիկանության բաժին, բայց վերջինս պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնա ոստիկանություն՝ ըստ ապօրինի հրահանգի։
Հ.Գ. Հավանաբար ինքնակամ ներկայանալու արդյունքում ենթադրյալ սպասվելիք «շոու» օպերացիայի տապալման հետևանքով մարդամեկը հոգեվարքի մեջ է՝ ամեն գնով ուզում է փաստացի բերման ենթարկի»։
Հիշեցնենք, որ Մեղրիի քաղաքապետը 1993-1994 թվականներին զինվորական ծառայության ընթացքում եղել է Գանձասարի գումարտակի կազմում, մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանական մարտական գործողություններին՝ Կուբաթլուի, Զանգիլանի և Ջաբրայիլի ազատագրման մարտերին, Հորադիզում ստացել հրազենային վիրավորում և զորացրվել որպես պահեստային լեյտենանտ։
Իսկ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմի հայրենիքի պաշտպանության մարտերին և ստացել բեկորային վիրավորում:
Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության համար» և «Վազգեն Սարգսյանի» անվան մեդալներով: Զաքարյանն ամուսնացած է, 4 զավակի հայր։