«Դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 14 մարդ»,- մի շարք ԶԼՄ-ների հետ զրույցում ասաց Ոստիկանության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ակցիայի ժամանակ հրմշտոց էր տեղի ունեցել, ապա ցուցարարները ձվեր էին նետել ոստիկանների ուղղությամբ:
Նշենք նաև, որ ակցիայի մասնակիցները համոզմունք էին հայտնել, որ ձվեր նետել են սադրիչներն ու իրենց շարքերում կանգնած քաղաքացիական հագուստով ոստիկանները:
Հրմշտոցի ժամանակ մի ոստիկանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ու նրան տեղափոխել էին հիվանդանոց: