Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։
««Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Մարտիրոսյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է վարչապետի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Հասրաթյանն ազատվել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։