Ապրիլի 23-ին տեղի ունեցավ հեռախոսազրույց՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի միջեւ: Այս մասին հայտնել է ՌԴ պետդումայի պաշտոնական էջը։
Վյաչեսլավ Վոլոդինը և Արարատ Միրզոյանը քննարկել են երկկողմ հարաբերությունների խնդիրները խորհրդարանական հարթությունում և պայմանավորվել են հանդիպում անցկացնել մայիսի կեսերին Մոսկվայում: