ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենը և Թայիփ Էրդողանը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել հունիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բայդենը Էրդողանի հետ զրույցում ասել է, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:
Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին, գրել էր Բայդենի ՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մտադրության մասին: Ըստ թերթի, Սպիտակ տան ղեկավարը կարող է իր որոշման մասին հայտարարել ապրիլի 24-ին, երբ Հայաստանը նշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: