ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Նա իր Facebook-յան էջում գրել է.
«ԱՄՆ Նախագահները տարիներ շարունակ խուսափում էին մեկդարյա վաղեմության իրադարձությունների ճշգրիտ ձևակերպումից: Նրանք ճշմարտության հաշվին փոխզիջման էին գնում՝ ի շահ քաղաքական հետաքրքրությունների: Վերջապես արդարությունը հաղթեց: Երախտագիտություն հայտնելով Նախագահ Բայդենին, կցանկանայի շնորհավորել մեր բոլոր այն հայրենասերներին, ովքեր տասնամյակներ շարունակ պայքարում էին այս ճանաչման համար։ Հատուկ շնորհավորում եմ Հայ Դատի գրասենյակների բոլոր ներկայացուցիչներին։ Շնորհակալություն Ձեզ»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը երեկ՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրն ընդունեց Հայոց ցեղասպանությունը: