Առայժմ «Լուսավոր Հայաստանը» մտադիր է միայնակ մասնակցել հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԺ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Նա չի կարծում, որ հետագայում դաշինքով մասնակցելու հարց կառաջանա։ Պատգամավորի խոսքով՝ ընտրություններին միայնակ հանդես գալու գաղափարը գերիշխում է։
Տարոն Սիմոնյանն ասաց, որ դեռ իրենց ընտրացուցակից նորություն չկա, չեն որոշել՝ ընտրություններին ովքեր են մասնակցելու:
Իրենց ուղղված՝ վարչապետի թեկնածու չառաջադրելու քննադատություններին էլ արձագանքեց, որ խորհրդարանական ուժերի նպատակը վարչապետ չընտրելն ու ԱԺ-ն լուծարելն է։
Մանրամասները՝ տեսանյութում․