ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։
Նիստի օրակարգում ՀՀ քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ, ՀՀ քաղաքացիության և հարկային օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերն են։ Օրենքի նախագծերի փաթեթները քննարկվելու են երկու ընթերցմամբ։
Տեղեկացնենք նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել ընտրական գործընթացին և նախընտրական քարոզչություն իրականացնելուն խոչընդոտելու համար: Նախագծի հեղինակն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն է։
Փոփոխությունները նախատեսում են քրեական պատասխանատվություն բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացը խոչընդոտելու հետևանքով ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում:
Օրինագծով առաջարկվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել ընտրարշավը խոչընդոտելու, ընտրատեղամասում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելու (կամ սպառնալիք կիրառելու) համար:
Բացի այդ, քրեական պատասխանատվություն է նախատեսվում ընտրություններին մասնակցող թեկնածուների կամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վերաբերյալ կեղծ տեղեկատվության հրապարակման համար, եթե այդ գործընթացը տեղի է ունեցել եսասիրական նպատակներով և իրականացվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ԱԺ-ում հատուկ նիստ է գումարվելու՝ վարչապետի ընտրության հարցով։
Մանրամասները՝ տեսանյութում․