«Իմ քայլը» խմբակցությունը լքած, այժմ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը Սյունիքի մարզի մասին խոսողներին առաջարկում է գնալ Շուռնուխ և տեղում իրավիճակին ծանոթանալ։
«Դո՞ւք եք որոշում՝ ով է խուլիգան, ով՝ ոչ։ Խնդրում եմ շատ զգույշ լինել, երբ խոսում եք մարդկանց մասին։ Այս երեք տարիների ընթացքում մենք սևի և սպիտակի բաժանեցինք մեր հասարակությանը և հիմա այն ներմուծում ենք նաև Սյունիքի մարզ՝ ասելով, որ կան լավ սյունեցիներ, որոնք մեր կողքին են, և կան ոչ այնքան լավ՝ վատ սյունեցիներ, որոնց հակաէսթետիկ բառապաշարով ենք սկսում նկարագրել», – նկատեց Գրիգորյանը։
Ըստ նրա՝ երկրում թիվ մեկ խնդիրը պետք է համախմբումը լինի, ոչ թե հերթական անգամ բաժանարար գծեր անցկացնելը:
Մանրամասները՝ տեսանյութում․