Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-30-ը աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ նա ևս կմեկնի՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, թե Եվրասիական տնտեսական միության երկրները քննարկում են նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը։ Կազմակերպության կանոնների համաձայն՝ նման մասնակցության համար պարտադիր է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների, այդ թվում՝ նաև Հայաստանի համաձայնությունը։
Հիշեցնենք նաև, որ երկու օր առաջ կայացած ասուլիսում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ասել էր, որ կոնսենսուս չկա Ադրբեջանին որևէ կարգավիճակով նշված միջոցառմանը հրավիրելու հարցում: