Հակառուսական տարափը ստիպում է հիշեցնել երկու բան, որի մասին հակառուսական թեզեր գեներացնողները մոռանում են։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Նկատի ունենալով ՀԱՊԿ-ի վերաբերյալ քննարկումներին՝ նա շեշտեց, որ հնչում են հայտարարություններ, որոնք տեղավորվում են «տեսեք չեկան, տեսեք չպաշտպանեցին, մեղմ քայլեր արեցին» տրամաբանության մեջ։
«Այդպես չէ։ ՌԴ-ն, լինելով ՀՀ ռազմավարական գործընկեր, առաջին հերթին շարժվում է ՀՀ իշխանության որոշումների համաձայն։ Եթե իշխանությունը որոշում է, որ ներխուժած թուրքի դեմ կռվել պետք չէ, ինչ-որ մեկը մտածում է, որ ռուսը պետք է ասի՝ չէ, մեկ է, պիտի կռվե՞նք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․