«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից։
Հանդիպման նպատակը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման արդյունքում ստեղծված իրադրության և նախորդող օրերի զարգացումների օբյեկտիվ ներկայացումն է։
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող։ Գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։