Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների եռակողմ խորհրդակցություն: Հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
«Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում դեէսկալացիայի ուղիները»,- ասված է հաղորդագրությունում: