«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքն» այսօր անցկացրել է իր առաջին հանրահավաք: Դաշինքի կարգախոսն է «Ընդդեմ գողապետության՝ հանուն հանրապետության»:
«Կանգնած ենք լինելու հեղափոխության նվիրյալների կողքին: Գործակցելու են այն ուժերի հետ, որոնք հեղափոխության երկրորդ փուլին են պատրաստվում»,- ասվել է հանրահավաքի ժամանակ:
«Ժողովրդավարությունն է, որ ամենամեծ պաշտպանության կարիքն ունի այսօր, և մենք՝ «Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը», հանդես ենք գալիս Հայաստանի ժողովրդավարության, ազատության պաշտպանության ամուր դիրքերից: Առաջիկա գործընթացներում հենց մենք ենք ապահովելու մեր պետության և ժողովրդավարական ապագայի թիկունքի պաշտպանության գործը»,- ասել է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը: