Արմավիրի մարզի Փարաքար համայնքում առաջիկայում կկառուցվի նոր դպրոց:Այս մասին համայնքի ընտրողների հետ նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ այդ ծրագրի համար կհատկացվի 1,7 միլիարդ դրամ: Դպրոցի շինարարությունը կսկսվի 2021 թվականին և կավարտվի 2023 թվականին: Այն իրականացվելու է հանրապետության ուսումնական հաստատությունների շենքերի սեյսմակայունության բարձրացման ծրագրի շրջանակում:
2019 թվականին սուբվենցիոն ծրագրերով արդիականացվել է Փարաքարի կենտրոնական փողոցը: Ծրագրի իրականացման համար հատկացվել է 97,8 մլն դրամ: 2020-ին սկսվել է համայնքի կեղտաջրերի հեռացման 68,3 միլիոն դրամ արժողությամբ համակարգը արդիականացնելու ծրագիրը, որն ավարտի փուլում է:
Նիկոլ Փաշինյանի խոսքով ,այս ընտրություններին իրենց մասնակցության ամենակարևոր մոտիվացիան այն է, որ ժողովուրդը երկրի տիրոջ իր կարգավիճակը չկորցնի։
«Համոզված եմ, որ երկրի բնակիչներն այս ընտրություններով կհաստատեն իրենց իշխանությունը: »,-ասաց Նիկոլ Փաշինյանը: