ՄԻՊ Արման Թաթոյանի վարկանիշն ամենաբարձրն է։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «GALLUP International Association»-ի տնօրեն Արման Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները, թե գործիչներից ում վարկանիշն է ամենաբարձրը։
Նրա փոխանցմամբ՝ 1-5 բալ սանդղակով հարցված քաղաքացիները 2,5 բալ գնահատական են տվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
2,3 բալ էլ գնահատվել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը։
«Արմեն Սարգսյանը՝ 2,3 բալ, 2,1 բալ՝ Գագիկ Ծառուկյան։ Սերժ Սարգսյանի վարկանիշն էլ 1,8 բալ է գնահատվել։ Նույն գնահատկանն է տրվել նաև Էդմոն Մարուքյանին»,- մանրամասնեց Նավասարդյանը՝ ընդգծելով, որ ամենացածրը գնահատվել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի վարկանիշը։
Հեռախոսային հարցմանը մասնակցել են 1103 հարցվածներ՝ հանրապետության բոլոր մարզերից: