«Որոշ սուտ լուրեր են տարածվել այն մասին, որ երեկ չէ առաջին օրվա միջադեպից ՔՊ կուսակցության որոշ անդամներ են վնասվել»։
Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում ասաց ՔՊ անդամ, մանդատաթող պատգամավոր Հակոբ Արշակյանը։
«Այո, միջադեպ եղել է, փորձել են խոչընդոտել զրույցն ու իրազեկումը քաղաքացիների հետ»,- ասել է Արշակյանը՝ նշելով, որ իրազեկման աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ հունիսի 9-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ իրականացրել են քարոզարշավ, որտեղ վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ոստիկանությունը հայտնել է, որ փաստի առթիվ ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և հանձնվել է քննչական բաժին նախաքննության։
Մամուլի հրապարակումների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ վիճաբանություն է սկսվել ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի, այլ ՔՊ–ականների եւ քաղաքացիների միջեւ, որն էլ վերածվել է ծեծկռտուքի։