«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բողոքարկելու է ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Հանձնաժողովի որոշումն առհասարակ պատճառաբանված չէ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՔՊ-ն։
Ավելի վաղ ԿԸՀ-ն նախազգուշացում էր արել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններից առաջ լռության օրվա կանոնները խախտելու համար:
Հիշեցնենք, որ երեկ՝ լռության օրը, Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով էր հանդես եկել։