Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ծաղկեպսակներ դրեցին Երևանի Հաղթանակի զբոսայգում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին:
Լրագրողների հետ հարցազրույցում ռուս դիվանագետը նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը Խորհրդային Միության ժողովուրդներին 28 միլիոն զոհ է պատճառել: Այսօրվա միջոցառումը հիշողություն է նրանց մասին, ովքեր զոհվել են, ովքեր իրենց կյանքն են տվել, որպեսզի ժողովուրդները կարողանան արժանապատիվ ապրել խաղաղության պայմաններում:
«Դա նաև խորհրդային ժողովրդի մեծագույն սխրանքի, նրանց անօրինակ քաջության, հերոսության և միասնության հիշատակն է չարիքի դեմ պայքարում՝ հանուն խաղաղության և երջանկության: Այսօր հատկապես կարևոր է հիշել այս ամսաթվերը պատմության մասին, քանի որ հիշողությունը մեզ ուժ է տալիս դիմագրավելու մեր առջև ծառացած մարտահրավերները»,- ասել է Կոպիրկինը։