Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն ողջունել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ, հաղորդում է Mehr-ը:
Խաթիբզադեն հաջողություն է մաղթել հաղթողներին՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանում ներքին կայունության հաստատումը եւ խաղաղության ամրապնդումը կհանգեցնեն Հայաստանի առաջընթացին:
Նա համոզմունք է հայտնել, որ նոր խորհրդարանի ու կառավարության ձեւավորմամբ երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերություններն էլ ավելի կզարգանան եւ կխորանան: