Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերություններում լարվածության նվազում է նկատվում։
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է «Анадолу» գործակալությունը:
Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ Եվրամիության անդամ երկրները նպատակ ունեն վերականգնել համագործակցությունը Թուրքիայի հետ:
Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կտրուկ վատացել են 2020 թվականին ՝ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Անկարայի քաղաքականության պատճառով: Փարիզն աջակցել է Աթենքին՝ Անկարայի հետ դիմակայությունում։