ԱՄՆ-ն կիրակի օրը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի և Իրաքի սահմանամերձ շրջանի իրանամետ խմբավորումների ուղղությամբ, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Պենտագոնի խոսնակ Ջեսիկա Մաքնալթիին:
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր վարչակազմին հանձնարարել է վերակենդանացնել և վերակառուցել ամերիկյան դաշինքները և գործընկերային հարաբերությունները: Վաշինգտոնի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան ներկայացնող երկրների պաշտպանությունն ապահովելու և տարածաշրջանում ու դրանից դուրս մեր դաշնակիցների և գործընկերների նկատմամբ հարգանքը հաշվի առնելով՝ ծանուցագիր ենք ուղարկել մեր ռազմական գործողությունների մասին»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունը համապատասխան ծանուցում ստացել է:
Ըստ Մաքնալթիի՝ «Իրանի կողմից աջակցություն ստացող աշխարհազորայիններն ապրիլից ի վեր առնվազն հինգ միակողմանի թիրախային հարձակումներ են իրականացրել Իրաքում ԱՄՆ-ի և կոալիցիոն երկրների ուժերի թիրախների ուղղությամբ»: