Վիլնյուսը ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրից դուրս գալու Մինսկի որոշումը որպես իբր անօրինական իշխանությունների կողմից ընդունված և ուժը կորցրած է համարում։ Նման կարծիք է հայտնել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։ Այս մասին հայտնում է TACC-ը։
«Նման անօրինական որոշումներ ղեկավարների կողմից չեն ընդունվում։ Լիտվան ի սկզբանե Բելառուսում 2020 թվականի օգոստոսին կայացած նախագահական ընտրություններից հետո հայտարարել է դրանց արդյունքները չճանաչելու մասին։ Լիտվան հայտարարել է նաև այն մասին, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վերընտրված չի համարում։ Բարեփոխումների և օգնության մասին ԵՄ առաջարկը ժողովրդավարական Բելառուսին մնում է ուժի մեջ»,- հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ Բելառուսի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Մինսկը ԵՄ աննախադեպ պատժամիջոցների պատճառով դադարեցնում է իր մասնակցությունը «Արևելյան գործընկերություն» ծրագրին։