Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն մեկնաբանում արտգործնախարարի պաշտոնում նրա հնարավոր նշանակման մասին լուրերը։
«Այս պահին կառավարության ձևավորման հետ կապված հարցեր չենք մեկնաբանում»,- Armenia Today-ին փոփանցեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հիշեցնենք՝ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունների ներսում այս պահին ՀՀ արտաքին գործերի նախարարի թեկնածուի փնտրտուքներ են։ Ինչպես հայտնի է, մայիսի 27-ից ԱԳ նախարարությունը նախարար ու փոխնախարարներ չունի:
Ըստ մամուլի հրապարակումների՝ այս պահին իշխանական փնտրտուքները կանգ են առել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի վրա։ Բանն այն է, որ վերջինս ընդունված է ռուսական շրջանակների կողմից և ունի որոշակի փորձ և այդ պատճառով էլ ամենահավանական թեկնածուն է համարվում: