«Հայաստան» դաշինքը գլխավորած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է ընտրված պատգամավորի թեկնածու, նա գրեթե նույնական պաշտպանվածության ռեժիմ ունի, ինչ արդեն իսկ պատգամավորը։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ռոբերտ Քոչարյանը կվերցնի՞ պատգամավորական մանդատը, Արամ Վարդևանյանն արձագանքեց․ «Պահպանեք այդ հարցը, հուլիսի վերջին մեծ սիրով կպատասխանենք»։
Նա նաև նշեց, որ մանդատների վերցնել-չվերցնելու մասին կխոսեն ՍԴ որոշումից հետո։
Հավելենք, որ «Հայաստան» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով դիմել է ՍԴ։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Արթուր Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը։
Մանրամասները՝ տեսանյութում։