ՀՀ ազգային ժողովը պատրաստվում է արտահերթ նիստ անցկացնել։ Նիստը նախատեսված է 2021 թվականի հունիսի 30-ին, ժամը 11:00-ին։
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «Իմ քայլը» խմբակցության 2021 թվականի հունիսի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու և նստաշրջանի օրակարգում ընդգրկված համապատասխան օրենքների նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին որոշում է կայացվել։
Ազգային ժողովի խորհուրդը որոշել է համաձայնություն տալ 2021 թվականի հունիսի 30-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն։