ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 137-րդ հոդվածը, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Սուրենի Բաղդասարյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,– նշված է հրամանագրում։