Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը օրինագիծ է պատրաստել, որի հեղինակներն առաջարկում են հրաժարվել ժամանակավոր բնակության թույլտվությունից: Այս մասին ասված է օրինագծի պարզաբանման մեջ, որին ծանոթացել է ТАСС-ը:
«ՌԴ – ում ժամանակավոր բնակության թույլտվությունից առաջարկվում է հրաժարվել», – ասված Է փաստաթղթում:
Դրա հետ մեկտեղ օրենքի նախագիծը օտարերկրացիների համար նախատեսում է երեք միգրացիոն ռեժիմի սահմանում Ռուսաստանում, որոնց շրջանակներում նրանք կարող են օրինական գտնվել երկրում: Մասնավորապես, խոսքը կարճաժամկետ կացության ռեժիմի մասին է, երբ օտարերկրյա քաղաքացին օրացուցային տարվա ընթացքում գումարային կարգով 90 օրից ոչ ավելի է ՌԴ տարածքում գտնվում, երկարաժամկետ կացության ռեժիմը՝ 90 օրից ավելի գումարային օրացուցային տարվա ընթացքում ՝ առանց մշտական բնակության թույլտվություն ստանալու, ինչպես նաև մշտական անժամկետ բնակության ռեժիմ:
Օրենքի այս նախագիծը մշակվել է Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից՝ 2020-2022 թվականներին ՌԴ Պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի իրականացման միջոցառումների շրջանակներում:
Նշենք, որ ՆԳՆ տվյալների համաձայն՝ ներկայումս ՌԴ տարածքում ապօրինաբար գտնվում է Ադրբեջանի ավելի քան 120 հազար քաղաքացի, Հայաստանի ավելի քան 61 հազար, Ղազախստանի 49 հազար, Ղրղզստանի 115 հազար, Տաջիկստանի 247 հազար, Ուզբեկստանի 332 հազար, ինչպես նաև Ուկրաինայի 152 հազար քաղաքացի: