Հետընտրական Հայաստանում այսօր հետապնդվում են «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամները, որոնք Սյունիքում համայնքների ղեկավարներ են։ Հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։ Ըստ նրա՝ այս ամենը շատ ավելի խորքային արմատներ ունի։
Վահե Հակոբյանի գնահատմամբ՝ սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիա և տեռոր։
Նա հիշեցրեց, որ կալանավորվել են Մեղրի համայնքի արդեն նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը և Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։