Մենք, խորհրդարան անցնելով, չենք դառնալու ընդամենը խորհրդարանական ընդդիմություն, փողոցային պայքարը շարունակվելու է այս իշխանության դեմ: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց՝ եթե Նիկոլ Փաշինյանի ձեռքը ճար լիներ, իրենց կողմ քվեարկած 270 հազար քաղաքացիներին հատ-հատ կձերբակալեր։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իրենք կարևորելու են ժողովրդի ինքնակազմակերպումը․ անհնազանդության ակցիաները շարունակվելու են և 2-3 ճակատով այս իշխանությունների դեմ պայքարելու են։
Մանրամասները՝ տեսանյութում։