Ադրբեջանը կրակելու է տարբեր ուղղություններից։ Կրակելու են մի տեղ, մի ուրիշ տեղ՝ վերցնելու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազդեն Մանուկյանը՝ անդրադառնալով Երասխի դիրքերի ուղղությամբ հնչած կրակոցներին։
Ըստ Վազգեն Մանուկյանի՝ Ադրբեջանի համար Արցախի հարցը ստրատեգիական չէր, այլ պատվի հարց էր։ Նրա խոսքով՝ Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ողջ թուրքախոս ժողովրդի համար: Իսկ Ադրբեջանի նպատակը Սյունիքը վերցնելն է։
Ի դեպ, տեղեկացնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, մեկնարկել է Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։