«Պատիվ ունեմ» դաշինքը որևէ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել։ Քաղաքական ուժը որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«Այս պահի դրությամբ՝ դաշինքում ինքնաբացարկներ չեն սպասվում»,- ասաց Հակոբյանը։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած համամասնական ցուցակի՝ «Պատիվ ունեմ» դաշինքն Ազգային ժողովում կներկայացնի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանը, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը, «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Թագուհի Թովմասյանը և Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։