Ռուսաստանը ակնկալում է, որ Աֆղանստանում իրադրության ֆոնին ոչ ոք չի համարձակվի ՀԱՊԿ-ի երկրների նկատմամբ ագրեսիա դրսևորել:
Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հաջողություններ, մարտահրավերներ, խնդիրներ և հեռանկարներ» վերտառությամբ վեբինարի ընթացքում, հայտնում է ТАСС-ը:
«Կենտրոնասիական հարևանների հետ մեր դիրքորոշումն այն է, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր պարտավորությունները լիովին ուժի մեջ են մնում: Իհարկե, մենք շատ հստակ հույս ունենք, որ ոչ մեկի մտքով չի անցնի փորձել Հավաքական անվտանգության պայմանագրի ամրությունը և ագրեսիվ գործողություններ սկսել նրա անդամներից որևէ մեկի դեմ»,- ասել է նա: