Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Ղաթիբզադեն ընդգծել է հնարավորինս արագ Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը: Վերջինիս իր այս հայտարարությունն արել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային մարտերի ֆոնին։
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, Խաթիբզադեն այս թեմայով խոսել է շաբաթ` հիասթափություն հայտնելով երկու կողմից էլ մի քանի մարդու սպանության և վիրավորվելու առնչությամբ: Իր խոսքում նա հանդես է եկել սահմանային վեճերի զսպման ու խաղաղ լուծման կոչով:
Իրանի ԱԳՆ խոսնակը նաև հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել անհրաժեշտ տևական խաղաղության հասնելու հարցում: