Ի հեճուկս ՀՀ-ի և միջազգային հանրության ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում։ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների գործադրումը՝ միևնույն ժամանակ անպատասխան թոսղնելով իրադրության երկարաժամկետ կարգավորմանն ուղղված բոլոր առաջարկները։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ իր հռետորաբանությամբ և գործողություններով վարկաբեկելով նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները։
Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների, պատանդների շինծու դատավարությունները, որի հետևանքով նրանք դատապարտվում են երկար տարիների ազատազրկումների։ Ադրբեջանը նաև հետևողական գործողություններ է իրականացնում՝ վարկաբեկելու նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման։
Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին՝ նա նշեց, որ Հայաստանը չի քննարկել չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց։
Մանրամասները՝ տեսանյութում։