Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանագծման և սահմանազատման գործընթացի վերաբերյալ ՀՀ իշխանությունների պատկերացումներին։
«Սոթք-Խոզնավար հատվածից թե՛ հայ, թե՛ ադրբեջանական զորքերի հետքաշում, սահմանային գծի երկայնքով ՌԴ սահմանապահ զորքերի հենակետերի տեղադրում և սահմանային գծի մոնիթորինգ, ապա սահմանզատման աշխատանանքերի մեկնարկ, ինչին մեր պատրաստակամությունը հայտնել ենք բազմիցս։ Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը։ Դա հնարավորություն կտա սահմանագծման ու սահմանազատման աշխատանանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։