Ազգային ժողովը վերջին արտահերթ նստաշրջանն է գումարել: Օրակարգում ընդգրկված է 6 հարց, որոնցից մեկը վերաբերում է Քրեական օրենսգրքում լրացում կատարելուն՝ հրապարակավ վիրավորելու և զրպարտելու արարքները քրեականացնելու մասով։
Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է ՍԴ-ի արտահայտած այն իրավական դիրքորոշմամբ, որի համաձայն՝ ՍԴ-ն, հաշվի առնելով վարչապետի սահմանադրական կարգավիճակը և լիազորությունների ծավալը, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ունեցած ազդեցությունը հանրային իշխանության մարմինների համակարգում, ընդգծում է նրանց կողմից գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը հայաստանյան քաղաքական խոսքում՝ ատելության, բռնության, վիրավորանքի և արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքի և վարքագծի որևէ դրսևորում, ներառյալ նաև նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցվող խոսքում բացառելու նպատակով:
Օրակարգում է նաև տրանսպորտային օրենքի նախագծի փոփոխության շրջանակում կա նաև «Պետական սահմանի մասին» օրենքի վերաբերյալ փոփոխությունների նախագիծ, ինչպես նաև քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների աղմկահարույց նախագիծը:
Նախագծում նշվում է, որ ներկայումս օրենքով կարգավորված չէ ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը։
Նշվում է, որ դրանց օգտագործումը կարող է բացասական անդրադառնալ սահմանի պահպանման համար, այդ պատճառով էլ առաջարկվում է սահմանափակումներ կիրառել։
Սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաև բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կկիրառվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։