ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումների և փոփոխությունների նախագերի փաթեթը:
Առաջարկվում է արգելել սահմանային շերտում առանց թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենք-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:
Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ քաղաքացիների և զբոսաշրջիկների կողմից սահմանային շերտերի նկարահանումները լուրջ խնդիր են առաջացնում։ Ուստի, առաջարկվում է սահմանային հատվածում տեսանկարահանումներն արգելել, իսկ օրինախախտներն էլ կտուգանվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։