Հուլիսի 30-ին պատգամավորների նախաձեռնությամբ գումարվեց ԱԺ արտահերթ նստաշրջան, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Վահե Դանիելյանը ներկայացրեց փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրինագիծը փոփոխությունների չի ենթարկվել:
Գործադիրի առաջարկով նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում և կքննվի 5 դատավորի կազմով:
Արդարադատության փոխնախարարի պաշռտոնակատարի խոսքով՝ նախաձեռնության հիմքում ընկած է Սահմանադրական դատարանի որոշումը:
Գլխադասային` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արթուր Դավթյանը: