Այսօր կգումարվի ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստը։
ԱԺ անդրանիկ նիստը կսկսվի ժամը 10.00-ին: Առաջին նստաշրջանի նիստերը կբացի և մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը կնախագահի տարիքով ավագ պատգամավորը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ 76-ամյա Կնյազ Հասանովը:
Նիստի օրակարգում նախատեսված է պատգամավորների երդմնակալության արարողությունը։
Կհայտարարվի առաջին նստաշրջանի օրակարգը՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրը» կառաջադրի Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, փոխնախագահների պաշտոնում կառաջադրվի Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ ԱԺ նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից:
Հենց այսօր էլ, օրենսդրության համապատասխան, ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի, որից հետո վերջինս 15 օր կունենա կառավարություն ձևավորելու համար: