«Մենք չենք մասնակցի ԱԺ նիստին, եթե հետ չբերեն մեր կալանավորված գործընկերներին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, որ եթե դատախազությունը չբավարարի ԱԺ պատգամավորների պահանջը, շարունակելու են մասնակցել ԱԺ նիստին։
Նա հայտնեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է չմասնակցել նիստերին։