Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնին, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակա միջավայրի նախարար, Նարեկ Մկրտչյանին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնին։
Այս մասին Armenia Today-ին հայտնեցին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք՝ Արշակ Կարապետյանն այսօր ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Սուրեն Պապիկյանն այժմ կատարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները։