Հանրությանը հայտնի է, որ Ռուբեն Ռուբինյանը իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում և այդ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվություն որևէ մեկիս չի տրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքն արդեն երկար ժամանակ է՝ հանդիսանում է հանրային պաշտոնյա։ Այս նույն իշխանությունը մեզ հրամցրել էր մի իրավիճակ, որ ՀՀ ԱԺ նախագահը կարող էր լինել թուրքական լրտես «Օմեգա» մականվամբ, ինչը ենթադրում է, որ այդ ռիսկայնությունը կարող է պարունակել նաև այս Ազգային ժողովը։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ իր խոսքն ուղղելով «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբենյանին։
«2017-ին Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս իրականացրել եմ հետազոտություն և փոխնախարար նշանակվելուց հետո հայտարարել եմ, որ հեղափոխությունից առաջ եղել եմ Թուրքիայում»,- ի պատասխան՝ ասաց Ռուբինյանը։
Արձագանքելով Ռուբինյանի պատասխանին՝ Աննա Մկրտչյանը նշեց․ «Թուրքիայում գտնվելու շարժառիթը տեսականորեն կարող է հանդիսանալ այն իրավիճակը, որ դուք գնացել եք Թուրքիա ձեր հերթական լրտեսական տառը ստանալու»։
Ռուբինյանը նշեց, որ միմյանց թուրք անվանելը 0 քաղաքական արժեք է ստեղծում, և պղտորում է հանրային քննարկումների մակարդակը։
Մանրամասները՝ տեսանյութում։