Armenai Today-ը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանից ճեպազրույցի ժամանակ հետաքրքրվեց՝ ի՞նչ ժամկետներում են պատրաստվում դիմել ՍԴ և ի՞նչ ակնկալիքներ ունեն։
Ի պատասխան՝ նա նշել է․ «ԱԺ նախագահի ընտրությունը կանոնակարգի կոպիտ խախտմամբ է տեղի ունեցել, չի կարելի ընտրություն անցկացնել՝ բացառելով մյուս թեկնածուների մասնակցությունը և համարել, որ այդ ընտրությունները հավասար պայմաններում են անցկացնել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ դաշինքը ԱԺ նախագահի պաշտոններում առաջադրել էր դաշինքի՝ մինչ այժմ դեռ կալանքի տակ գտնվող պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները։ ԱԺ նախագահի ընտրությունը տեղի էր ունեցել առանց ընդդիմադիր դաշինքի թեկնածուների բացակայության պայմաններում։ ԱԺ նախագահ էր ընտրվել Ալեն Սիմոնյանը։
«Ստացվում է՝ ԱԺ-ն հաստատում է, որ այդ անձինք պատգամավոր են, բայց պատգամավորի լիազորությունները կասեցվում են։ Սա, բնականաբար, աննորմալ վիճակ է»,- ասաց նա։
Հիշեցնենք նաև, որ այսօր «Հայաստան» դաշինքը հայտարարեց այս հարցով ՍԴ դիմելու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։