ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Գրիգորյանին վերանշանակել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնում։
Նախագահի մյուս հրամանագրերով առողջապահության նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը, արտակարգ իրավիճակների նախարար՝ Անդրանիկ Փիլոյանը, ԿԳՄՍ նախարար՝ Վահրամ Դումանյանը։
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվել է Վահան Քերոբյանը, ֆինանսների նախարար՝ Տիգրան Խաչատրյանը, արդարադատության նախարար՝ Կարեն Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ Armenia Today-ին այսօր նախագահի գրասենյայկից հայտնել էին, որ վերոնշյալ պաշտոններում նշանակումներ անելու վերաբերյալ ՀՀ վարչապետից ՀՀ նախագահն առաջարկներ է ստացել։