Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ռուբեն Ռուբինյանի թեկնածության գաղտնի քվեարկությունը։
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությունը կտևի մինչև 13:30-ը:
Հիշեցնենք, որ փոխնախագահների պաշտոնում, բացի Ռուբեն Ռուբինյանից, առաջադրվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Արշակյանի թեկնածությունը։ «Հայաստան» դաշինքի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է։